Բալասանյան դաշինքի քաղաքապետի թեկնածուն վատառողջ է
Գյումրու կոմունալ ծառայության բաժինը առողջություն է մաղթել բաժնի պետին՝ Վարդգես Սամսոնյանին:
«Հարգելի պարոն Սամսոնյան
Գյումրու կոմունալ ծառայության ամբողջ կոլեկտիվը սրտանց մաղթում է Ձեզ շուտափույթ ապաքինում, քաջ առողջություն և ամենայն բարիք։
Վստահ ենք, որ շատ շուտով Դուք կվերադառնաք առօրյա ակտիվ աշխատանքային ռեժիմին և միասին իրականություն կդարձնենք պլանավորված ծրագրերը»:
Վարդգես Սամսոնյանը Գյումրու ՏԻՄ ընտրություններին Բալասանյան դաշինքով առաջադրվել է քաղաքապետի թեկնածու: Մեր տեղեկություններով թեկնածուի մոտ քովիդ է հայտնաբերվել և ստիպված է եղել մեկուսանալ:
Hraparak.am