Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհվեց «Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր» կոչումը
Աշխատանքային այցով ԵՊՀ-ում հյուրընկալվելու են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը, ԱԳՆ և ԿԳՍՄ նախարարության ներկայացուցիչները։
Քիչ առաջ Երևանի պետական համալսարանը հասարակական և քաղաքական ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների և Հայաստանի Հանրապետության ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհեց «Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր» պատվավոր կոչումը։
Hraparak.am