Վեթինգ գործընթացին գնահատական տալու համար անհրաժեշտ է նախ հասկանալ այն ընթացակարգերը, որոնցով պիտի իրականացվեն դրանք։ Միայն այդ ընթացակարգերի առկայության պայմաններում հնարավորություն կլինի գնահատական տալ։ Այս մասին քիչ առաջ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պալատի նորընտիր նախագահ Սիմոն Բաբայանը։

«Ես, համենայն դեպս, տեղեկացված չեմ այդ ընթացակարգերի մասին ու երբ կլինեն այդ իրավական ակտերը, բնականաբարմ դրա վերաբերյալ արդեն արձագանքը կլինի։ Բայց  ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ վեթինգ ասվածը պիտի իրականացվի նպատակահարմարությամբ ու պահանջարկով, որը մեզ մոտ առկա է։ Իրականում, սակայն, մենք ունենք շատ խնդիրներ ընդհանրապես բոլոր համայնքներում, այսինքն՝ ոչ միայն դատական համակարգում։ Հիմա եթե վեթինգը ուղղված է այդ խնդիրների լուծմանը, ապա այո, միգուցե դա արդարացված լինի, բայց ասում եմ, որ ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչու վեթինգ անել միայն դատական համակարգում, չէ որ իրավակիրառ համակարգում նմանատիպ խնդիրներ ևս առկա են։ Այս առումով ես կարծում եմ, որ սա ընդհանրական խնդիր է ու եթե պիտի արվի, պիտի արվի ընդհանրական, իսկ հստակ կարծիք ասել, կրկնում եմ, չեմ կարող, քանի որ չկան հստակ իրավական հիմնավորումներ»,- ասաց Սիմոնյանը։

«Թե ինչու չեն արել այս երեք տարիների ընթացքում, այդ հարցը ,կարծում եմ, հենց իշխանություններին պիտի տաք։ Ես չգիտեմ անգամ՝ ինչ ձևաչափով են ուզում վեթինգ իրականացնել, հետևաբար, դրա ժամանակային կտրվածքի վերաբերյալ էլ չեմ կարող հստակ բան ասել»,- հավելեց Սիմոնյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն