Բնակարանների վարձը գնանք Ադրբեջանի՞ց ուզենք, ինչի՞ եք ստիպում
Եթե Արցախի Հանրապետության շտաբը մեզ գումար չտա, այնքան ենք նստելու, մինչև մեզ գումար տան։ Մարդկանց հանում են տանից, մարդ կա 150 հազարից ավել բնակարանի վարձ է տալիս։ Բարձրանում ենք կառավարություն, մեզ խաբում են ու տենց շարունակ։ Կարո՞ղ է գիտեք մենք սևամորթ ենք ձեր համար, թող մեր սոցիալական հարցը լուծեն, ոչ մի կառավարություն հարցը չի ուզում լուծի փաստացի։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց Հադրութից տեղահանվածների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից մի երիտասարդ տղամարդ։
«Ի՞նչ է, վերջում կարո՞ղ է գնանք Ադրբեջանից պահանջենք մեր վարձերը։ Մենք չենք ուզում թափառական դառնանք, եթե մեր գումարները չտան, մարդիկ արտագաղթելու են։ Ես չեմ ուզում գնամ ՌԴ, ինչի՞ եք դրդում, որ գնան մարդիկ այստեղից։ Հավաքում ենք, գնում Արցախի Հանրապետության շտաբ, մտնում ու ասում՝ մենք եկել ենք բնակարանի վարձի հետևից, հանեք դրեք մեր ձեռքը, որովհետև այստեղ մարդիկ կան, որոնց տան տերերը դուրս են հանում բնակարաններից»,- ասաց նա։
Hraparak.am