Հայաստանի կառավարությունն անում է հնարավորը գերիներին վերադարձնելու համար: Այս մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, ասաց հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Խորհրդարանականները, մասնավորապես, մատնանշեցին, որ Հայաստանի իշխանությունները դեռեւս չգիտեն գերիների հստակ թիվը: Նրանք պահանջեցին կոնկրետ տվյալներ տրամադրել նրանց թվի վերաբերյալ, եթե իշխանությունները հանկարծ սկսեն հակառակն ապացուցել՝ փորձելով մոլորեցնել մարդկանց:

Ի պատասխան՝ փոխվարչապետը կրկնել է, որ կառավարությունն անում է հնարավորը՝ գերիների հնարավորինս արագ վերադարձի համար:

«Խոսքը, իհարկե, այն քաղաքացիների մասին է, ում գերի լինելը ադրբեջանական կողմը դեռեւս չի հաստատել», - ասաց Պապիկյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն