Կառավարությունն իր պահուստային ֆոնդից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացնի 35 մլն 710 հազ․ դրամ՝ «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացման համար։ 

Գործադիրի հոկտեմբերի 7-ի որոշմամբ՝ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին մայրուղում։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ 15 մլն դրամը կազմում է մրցանակային ֆոնդը։

Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով՝ 15-17 տարեկան՝ 3 կմ երկարությամբ, 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ՝ 10 կմ երկարությամբ, 36 տարեկանից բարձր կանայք և 41 տարեկանից բարձր տղամարդիկ։

Առաջին տարիքային խմբի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան նոթբուքեր, 2-րդ խմբի և 3-րդ խմբի առաջին հորիզոնական զբաղեցրածները կստանան 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600 000 դրամ, 3-րդը՝ 400 000 դրամ, 4-րդ՝ 150 000 դրամ, 5-րդը՝ 100 000 դրամ, 6-10-րդ ՝ 75 000 դրամ, 11-20-րդ՝ 50 000 դրամ։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ վերջին երկու տարիներին հանրապետությունում տիրող կորոնավիրուսային իրավիճակը զգալիորեն նվազեցրել է բնակչության ֆիզիկական ակտիվության մակարդակը, հատկապես՝ աշակերտների և ուսանողների շրջանում:

«Ֆիզիկական թերակտիվության պատճառով պետությանն ու հասարակությանը սպառնացող վտանգների չեզոքացումը` պետության առաջնային խնդիրներից է»,- նշված է հիմանավորման մեջ, ըստ որի՝ նախատեսվում է․

  • Ապահովել բնակչության մասնակցության մակարդակի բարձրացումը սիրողական կրոսավազքի մարզական ծրագրերին
  • Զանգվածային մարզական միջոցառումներին բնակչության հետագա ներգրավվածության ապահովում
  • Սիրողական կրոսավազքի դերի բարձրացում
Hetq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն