ԱԺ ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլ ավելի է խորացել, քանի որ ընդդիմության գործողությունները ԱԺ-ում, իշխող խմբակցության կողմից ծեծի ենթարկվելը խոսում է ԱԺ-ի ֆունկցիոնալության զրոյական վիճակի մասին:

Այս մասին քիչ առաջ «Պատերազմ եւ կապիտուլյացիա. մեկ տարի անց» խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Հանդիպումը նախաձեռնել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, որը սկսում է քննարկումների շարք՝ Հայաստանի եւ Արցախի ներքին-արտաքին քաղաքական օրակարգի խնդիրների եւ մարտահրավերների շուրջ։

«ԱԺ ընդդիմադիրների մանդատները պետք է դրվեն ճիշտ ժամանակին և նպաստեն ճիշտ գործողության։ Եթե այս պահին ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, որևէ բան չի փոխվի, քանի որ փողոցում չկա գործողություն»,- ասաց Սամսոնյանը։

Սամսոնյանի պնդմամբ՝ գործող իշխանությունները ուժեղ են ուժայիններով ու այս պահին ուժային կառույցներում տեղի ունեցողը հենց իշխանությանն է ձեռնտու։

«Ուժային կառույցներում իրավիճակը կարելի է որակել բարդակ բառով, քանի որ որևէ ուժային կառույցում չկա ինստիտուցիոնալ հիշողություն, որից տրամաբանորեն բխելու էր կալանավորել այն մարդուն, որը նստած է վարչապետի պաշտոնում։Ուժային կառույցների ողնաշարը կոտրված է և այնտեղի տոտալ բարդակը ենթարկվում է միան Նիկոլ Փաշինյանին։

Այսօր եռապատկվել է Նիկոլ Փաշինյանի թիկնազորը, զրահապատ նոր մեքենաներ են գնվել, թիկնազորը նոր զենքեր է ստանում։Նրա տեղաշարժը եթե ժամանակին 1000 ոստիկան էր հսկում, ապա հիմա 4000 ոստիկան է հսկում:

Փաշինյանը գնում է Իջևան՝ իր հայրական տուն, ոստիկանության ողջ ներքին զորքերն իր հետ գնում են նույն տեղը»,- ասաց Սամսոնյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն