«Այս պահին իրավիճակը հանդարտ է»։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Սյունիքի մարզի Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։

Նրա խոսքով` գիշերը եւս հանդարտ է անցել, գյուղում էլ խուճապ չկա, սակայն բնակիչները որոշակի անհանգստություն ունեն։

Պապյանը նաեւ նշեց, որ իրենց գյուղից զոհեր եւ վիրավորներ չկան. «Չէ չկա, իրականում էլ տեղյակ չեմ։ Ինչքանով տեղյակ եմ` մյուս գյուղերում էլ է հանգիստ»։

Նշենք, որ երեկվանից հակառակորդը կրակում էր Սյունիքի մարզի սահմաններին, երկու կողմն էլ ունի զոհեր եւ վիրավորներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն