Ի հիշատակ Մանվել Գրիգորյանի` նրա արձանն է տեղադրվել
Այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է։
Մանվել Գրիգորյանի հարազատներն ու ընկերները այցելում են նրա շիրիմին, որը գտնվում է գեներալի հայրենի Արշալույս գյուղի գերեզմանատանը։
Ի հիշատակ Գրիգորյանի` գերեզմանատանը նրա արձանն է տեղադրվել։
Նշենք, որ Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։
Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
2020 թվականի հունվարի15-ին առողջական վիճակի պատճառով Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Politik.am