Քաղաքացիները փողոցներ են փակել, բերման է ենթարկվել Արա Զոհրաբյանը
Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամները Երևանում փողոցներ են փակում՝ անհամաձայնություն հայտնելով դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթին։ Այս մասին հաղորդում է news.am-ը։
«Սա խաղաղ բողոքի ակցիա է։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին»,- հայտարարեց «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը:
Մեկ ուրիշ մասնակից էլ նշեց, որ այս ակցիան ուղղված է թուրքի դեմ. «Մենք իրազեկում ենք, որ այսպես փակված են Սյունիքի ճանապարհները, մեր հայրենակիցները չեն կարողանում ազատ տեղաշարժվել»։ Ակցիայի մասնակից մի կին ժողովրդին արթնանալու կոչ է անում. «Ժողովուրդ, արթնացեք, արթուն կացեք, միացեք մեր շարժմանը»։
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին, այդ թվում՝ Արա Զոհրաբյանին:
News.am