Հայաստանում նոյեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք է գրանցվել, հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Կատարվել է 7169 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 13852 պացիենտ: Ապաքինվել է 1106 անձ: Մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 7514 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1439  է:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն