ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» տրամադրվում են հետևյալ ծառայությունները.

✅ Հոգեներգործուն նյութերի չարաշահման կապակցությամբ մասնագիտական խորհրդատվության տրամադրում.

✅ Հոգեներգործուն նյութերից (այդ թվում՝ ալկոհոլից և թմրամիջոցներից) կախվածությունների դետոքսիֆիկացիոն բուժում արտահիվանդանոցային պայմաններում.

✅ Հոգեներգործուն նյութերից (այդ թվում՝ ալկոհոլից և թմրամիջոցներից) կախվածությունների դետոքսիֆիկացիոն բուժում հիվանդանոցային պայմաններում.

✅ Օփիոիդային կախվածությամբ անձանց փոխարինող բուժման տրամադրում արտահիվանդանոցային պայմաններում.

✅ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խորհրդատվություն, հետազոտություն և բուժում արտահիվանդանոցային պայմաններում.

✅ Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում կենտրոնում բուժվող պացիենտներին, անհրաժեշտության դեպքում նաև նրանց ընտանիքի անդամներին.

✅ Օրգանիզմի կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի նկատմամբ տոքսիկոքիմիական հետազոտությունների իրականացում։

Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնում ենք, որ շնորհիվ Առողջապահության նախարարության աջակցության 2020-2021թթ. կենտրոնում ամբողջությամբ հիմնանորոգվել և լավագույն կերպով կահավորվել են կենտրոնի բոլոր բաժանմունքները՝ մեր կենտրոնի պացիենտների արդյունավետ բուժման և բուժաշխատողների համար բավարար աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով: 

Կից՝ վերանորոգված բաժանմունքների լուսանկարները։

‼ Սիրելի՛ հայրենակիցներ, զերծ մնացեք բոլոր տեսակի թմրամիջոցներից և այլ հոգեներգործուն նյութերից։ Հիշե՛ք, որ դրանք խիստ վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար։ 

Խորհրդատվությունների համար կարող եք այցելել կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն