Գիտնականները պարզել են Լեհաստանի քարանձավներից մեկում հայտաբերված, մամոնտի ոսկորից պատրաստված կախազարդի տարիքը. այն 41 500 տարեկան է: Այսօրվա դրությամբ՝ դա դեկորատիվ արվեստի ամենահին նմուշն է, որը մարդ ստեղծել է Եվրասիայի տարածքում:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները: Մարդիկ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում բնակություն են սկսել հաստատել մոտ 42 000 տարի առաջ: Մոտավորապես այդ ժամանակահատվածին էլ պատկանում են մամոնտի ոսկորից պատրաստված գտածոները:

Սակայն մինչ օրս նման գտածոների մեծ մասը դժվար էր դասել զարդերի շարքին: Հարցեր էին առաջանում նաև դրանց հստակ թվագրման հետ կապված:

Նոր հետազոտության հեղինակները, որոնք ներկայացնում են Գերմանիայի Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտը, Իտալիայի Բոլոնյան համալսարանը, Լեհաստանի Վրոցլավյան համալսարանը և երկրաբանական ինստիտուտը, հաստատել են, որ վերոնշյալ առարկան, որը քարանձավում է հայտնաբերվել, Եվրասիայում գոյություն ունեցած հնագույն անձնական զարդն է եղել: Այն օգտագործել է Homo sapiens-ի առաջին ներկայացուցիչներից մեկը:

Կախազարդի նախշը ներառում է 50 կետ: Նմանօրինակ զարդանախշեր հնագետները հայտնաբերել են նաև Ֆրանսիայի հարավարևեմտյան շրջանում: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն