Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կանցկացնի դեկտեմբերի 23-ին՝ անմիջակա ձեւաչափով: Այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը կգա լրագրողների մոտ, լրագրողները սովորական ռեժիմով, ինչպես դա միշտ լինում է, ազատ կերպով հարցեր կտան պետության ղեկավարին»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումների պատճառով լրագրողների թիվը կսահմանափակեն մինչեւ 500, իսկ տարածությունը կմեծացնեն: «Այդ կարեւոր միջոցառումն անցկացնելու ենք շարունակվող համավարակի պայմաններում, ուստի գլխավոր գերատեսչությունը, որին մենք բոլորս պետք է լսենք եւ հանձնարարականները կատարենք, «Ռոսպոտրեբնադզոր»-ն է: Մենք հետեւելու ենք բոլոր պահանջներին»,-նշել է Պեսկովը: Նա հավելել է, որ դրա պատճառով մամուլի ասուլիսը Միջազգային առեւտրի կենտրոնից կտեղափոխեն Մանեժ:

Քանի որ մասնակիցների թիվը լինելու է սահմանափակ, ապա միջոցառմանը ազատ հավատարմագիր չի լինելու: Մամուլի քարտուղարը հավելել է, որ մասնակցության համար հարկավոր կլինի ՊՇՌ-թեստ հանձնել: Հավատարմագրի ծառայությունը խմբագրությունների հետ շփումները կսկսի դեկտեմբերի 1-ից: Նախագահի մեծ մամուլի ասուլիսն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է 2001 թվականից: Որպես կանոն, սկզբում պետության ղեկավարը հրապարակում է հիմնական տնտեսական եւ սոցիալական ցուցանիշները: Այնուհետեւ լրագրողները հարցեր տալու հնարավորություն են ստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն