Սիրիայի Հասեկեի նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիսարևելյան տարածաշրջանում, ամերիկյան ուժերի երկու բեռնատար է այրվել: Դեկտեմբերի 1-ին հայտնել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ «ԱՄՆ-ի ուժերի երկու փոխադրամիջոցները պայթել են ինքնաշեն պայթուցիկ սարքից եւ այրվել Ալ Մալիքիա բնակավայրից ոչ հեռու: Միջադեպի մանարմասներն, ինչպես նաեւ պայթյունի հետեւանքով հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնում:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն