Ստոլտենբերգի հայտարարություններն անմիտ են և ուղղված հակամարտությանը. Լավրովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի քարտուղարի՝ միջուկային զենքի տեղակայման մասին ելույթը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությունները միջուկային զենքը Եվրոպայի արևելյան շրջան տեղափոխելու հնարավորության մասին անմիտ են և ուղղված են հակամարտությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Վերջինս հիշեցրել է, որ Գերմանիայում կառավարական կոալիցիայի ձևավորման գործընթացում տեղ են գտել կոալիցիայի առանձին անդամների հայտարարությունները, որոնք պահանջում են կառավարության ծրագրում ներառել երկրի տարածքից միջուկային զենքի դուրս բերման պահանջը:
«Եվ այն ժամանակ, երբ դա դեռ վերջնականապես որոշված չէ, պարոն Ստոլտենբերգը հայտարարել է, որ եթե Գերմանիան չի ցանկանում, այդ դեպքում մենք միջուկային զենքը արևելք կտեղափոխենք: Էլ ինչ է պետք բացատրել մեր արևմտյան գործընկերներին, որպեսզի, ինչպես կարելի է մեղմորեն ասել, նմանօրինակ խելահեղությունը դադարեցվի»,- ասել է Լավրովը:
Tert.am