Դուբայի միջազգային օդանավակայանի Duty Free սրահում տեղի ունեցած «Millennium Millionaire» վիճակահանության արդյունքում ՀՀ քաղաքացին 1 միլիոն ԱՄՆ դոլար է շահել։ Այս մասին հայտնում են Արաբական Էմիրությունների լրատվամիջոցները։

Դուբայում բնակվող հայ ազգի քաղաքացին՝ Աբրահամ Մելքոնյանը, 50 տարեկան է։ Վիճակահանության տոմսը նա գնել էր նոյեմբերի 18-ին:

Աբրահամ Մելքոնյանը երեք երեխաների հայր է, նա Դուբայում և Շարժայում զբաղվում է հողափոր մեքենաների բիզնեսով։

Դուբայում բնակվող հայը նախկինում շահել էր BMW 750 LI XDrive դասի մեքենա։

«Շնորհակալ եմ Աստծուն և Դուբայի օդանավակայանի Duty Free-ին , որ ինձ տրվեց խոշոր շահում ունենալու երկրորդ հնարավորություն»,- ասաց նա։

Հարցին, թե ինչ է պատրաստվում անել շահած գումարով, նա պատասխանել է․

«Ես կգնեմ մեծ տուն, կբարելավեմ իմ բիզնեսը, նաև կօգտագործեմ գումարը բարեգործության համար»։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն