Մյունխենում կայարանի մոտկայքում 2-րդ աշխարհամարտի ժամանակներից մնացած ռումբ է պայթել. կան վիրավորներ
Գերմանական Մյունխեն քաղաքում երկաթգծային կայարանից ոչ հեռու գտնվող Deutsche Bahn երկաթգծային կոնցեռնի շինարարական հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն չորս մարդ, նրանցից մեկը ծանր վնասվածքներ ունի, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Bild-ը:
Մյունխենի ոստիկանությունից հայտնել են, որ «վտանգավոր գոտին շրջափակված է, իսկ դրա սահմաններից դուրս վտանգ չկա»:
Իրավապահները հայտնել են, որ Մյունխենի կենտրոնական կայարանում գնացքների ընթացքը դադարեցված է:
Bild-ի տվյալներով՝ կատարվածի պատճառը եղել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած ավիացիոն ռումբի դետոնացիան: Բավարիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Իոահիմ Հերմանը հաստատել է, որ հորատման աշխատանքների ժամանակ շինարարները բախվել են գետնի տակ պահվող 250 կիլոգրամանոց պայթուցիկի:
Tert.am