Մենք ականատես ենք քաղաքական գործընթացների էթիկայի և փիլիսոփայության գլոբալ վերաձևաչափմանը, ինչը տանում է դեպի միջազգային ինստիտուտների ճգնաժամ և միջազգային իրավունքի տոտալ էրոզիա։ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին ելույթ ունենալով` նշել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

««Տեկտոնիկ» շարժերը շոշափում են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը «սեյսմիկ առումով» վտանգավոր է դարձել նաև աշխարհաքաղաքական իմաստով։

Ընդունված է հավաստիացնել, թե պետությունների արտաքին քաղաքականությունն ավելի ռացիոնալ է դարձել։ Այս համատեքստում պետք է խոստովանել, որ ռացիոնալիզմը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն։ Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում։ Օրինակ, դժվար է համոզիչ կերպով բացատրել հայ հասարակությանը, թե ինչու են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ողջունում և շնորհավորում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ տարած ռազմական հաղթանակի կապակցությամբ։

Տարիների հեռավորությունից կարող եմ վստահաբար ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ իմ ընդունած որոշումը ճիշտ էր, որ Ձեզ հետ միասին, Դմիտրի Անատոլևիչ, մեր համատեղ նախաձեռնությունները՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման և նրա լիազորությունների ընդլայնման առնչությամբ, որոնք ստորագրվել են 2010 թվականին, ճիշտ էին։ Առ այսօր առկա է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հզոր, չիրացված ներուժ։ Ցավոք, այդ ուղղությամբ նույնպես Հայաստանի ներկա կառավարության ջանքերն անբավարար են, անարդյունավետ, իսկ երբեմն նաև հակադիր»:

24news.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն