Կասպյան երկրների վեհաժողովից առաջ Ռուսաստանը հանդես է եկել Կասպիական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ: ՌԴ-ի առաջարկով՝ կենտրոնը պետք է գտնվի Աստրախանում: Դրա նպատակն է լինելու տարածաշրջանում համագործակցության արդիական հարցերը քննարկելը։ Այս մասին Դաշնային խորհրդում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նոր վեհաժողովին ներկայացվող նախաձեռնությունների թվում է Կասպից ծովի խորհրդի ստեղծման մեր նախաձեռնությունը: Առաջարկում ենք այն տեղադրել Աստրախանում»,- ասել է ԱԳ նախարարը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն