Պենտագոնի ղեկավարը Պուտինին կոչ է արել «նվազեցնել ջերմաստիճանն» Ուկրաինայի հետ սահմանին
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է տեղեկությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանին զորքերի տեղակայման մասին տեղեկությունը: Վերջինս ՌԴ նախագահին կոչ է արել «առավել բաց» լինել և «նվազեցնել ջերմաստիճանը տարածաշրջանում»:
«Հուսով ենք, որ Պուտինն առավել բաց կլինի, և նրանք կկարողնան աշխատել խնդրների լուծման ուղղությամբ և կնվազեցնեն ջերմաստիճանը տարածաշրջանում»,- «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ ասել է Պենտագոնի ղեկավարը Սեուլում հարավկորեացի գործընկեր Սո Ուկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Վերջինս հավելել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է նաև «Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ներկայությամբ»:
Tert.am