Լիրայի անկման ֆոնին Էրդողանը փոխել է ֆինանսների նախարարին
Թուրքիայում լիրայի փոխարժեքի ճգնաժամի պայմաններում երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը փոխել է ֆինանսների նախարարին։ Մեկ տարվա պաշտոնավարումից հետո նա հեռացրել է Լուտֆի Էլվանին և նրա փոխարեն նշանակել Նուրեդին Նեբաթիին։
Վերջին մեկ ամսում թուրքական լիրան արագ արժեզրկվում է դոլարի համեմատ, իսկ նախօրեին նոր ռեկորդ էր սահմանել՝ հատելով մեկ դոլարի դիմաց 14 լիրայի շեմը։
Lragir.am