Գիտնականները հայտարարել են, որ SARS-CoV-2-ի սփայք-սպիտակուցները գործնականորեն չեն փոխվում մուտացիաների ժամանակ, և դրանց դեմ հակամարմինները արդյունավետ կլինեն բոլոր շտամների դեպքում, սակայն փորձագետները կասկածներ ունեն այդ բացահայտման առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք rbc.ru-ից:

Քովիդ-19-ով ծանր հիվանդացած մարդկանց օրգանիզմում արտադրված SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ հակամարմինների անալիզի ժամանակ չինացի մոլեկուլյար կենսաբանները հայտնաբերել են 35B5 ունիվերսալ հակամարմինը, որն արդյունավետորեն է ազդում կորոնավիրուսի բոլոր շտամների վրա:

35B5 հակամարմինը հայտնաբերել են զանգվածային հետազոտության ժամանակ, երբ հակամարմինների նմուշները վերցրել են Քովիդ-19-ով ծանր հիվանդացած մարդկանցից և ուսումնասիրել, թե վիրուսի որ հատվածներն են նրանց կողմից հարձակման ենթարկվում:

Փորձերը ցույց են տվել, որ 35B5-ը միևնույն արդյունավետությամբ պայքարել է ինչպես «բետտա», այնպես էլ «դելտա» շտամների դեմ:

Հակամարմնի գործողությունը արդեն փորձարկել են մկների վրա. այն բոլոր կրծողներին պաշտպանել է սատկելուց և թոքերի լուրջ ախտահարումից:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն