Հաջող գործարք կարող է կնքվել, եթե Արևմուտքը պատրաստակամություն դրսևորի. Աբդոլլահիանը միջուկային գործարքի շուրջ բանակցությունների մասին
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլաահիանը հայտարարել է, որ Իրանը լուրջ է տրամադրված Վիեննայի բանակացություններում արդյունքի հասնելու համար՝ հավելելով, որ անմիջապես հաջող գործարք կարող է կնքվել, եթե Արևմուտքը պատրաստակամություն դրսևորի:
«Վիեննայում անցկացվող բանակցությունները շարունակվում են լրջությամբ՝ որպես առաջնահերթություն դիտարկելով պատժամիջոցների վերացումը»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ գրել է իրանցի նախարարը սոցցանցում՝ Վիեննայում բանակցությունների մեկնարկից երեք օր անց:
Իրանական միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններն Ավստրիայի մայրաքաղաքում վերսկսվել են երկուշաբթի: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2015 թվականին կնքված գործարքից դուրս էր եկել 2018 թվականի մայիսին, որից հետո Իրանն, իր հերթին, սկսել է հրաժարվել գործարքի որոշակի կետերի կատարումից:
Tert.am