Դանիական Saxo Bank ներդրումային բանկը հայտնել է, թե ինչ կարևոր իրադարձություններ են սպասում աշխարհին հաջորդ տարի:

Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ընկերությունն ամեն տարի «ցնցող կանխատեսումներ» է հրապարակում: Դրանք հիմնականում վերաբերում են քիչ հավանական և թերագնահատվող իրադարձություններին, որոնց պատճառով, սակայն, բավականին հզոր «հարվածային ալիք» կլարող է պատել ֆինանսական շուկաները: Դա ոչ թե բանկի պաշտոնական շուկայական կանխատեսումն է, այլ ավելի շուտ նախազգուշացում է ներդրողների համար հնարավոր սպառնալիքների մասին:

Հեղինակների կարծիքով՝ ԱՄՆ-ին հաջորդ տարի ցնցումներ են սպասվում: 2020 թվականի նախագահական ընտրություններից տեղի ունեցած բախումներով պայմանավորված՝ իրավիճակը կարող է սրվել նաև հաջորդ տարի կայանալիք Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընտրություններից հետո:

Բացի այդ, 2022 թվականի վերջին ամերիկացիներից կեսի աշխատավարձը կաճի 15 տոկոսով: Մյուս կողմից էլ կադրերի դեֆիցիտ է սպասվում, որը ձևավորվում է համավարակի ֆոնին: 

Գիտնականները 2022 թվականին բացահայտումներ կանեն կենսաբժշկության ոլորտում, ինչը հետագայում թույլ կտա 25 տարով ավելացնել կյանքի միջին տևողությունը, սակայն դա կարող է բերել մասշտաբային էկոլոգիական և ֆինանսական ճգնաժամերի: 

Ըստ մասնագետների՝ նոր միջոցը կարող է դանդաղեցնել ծերացումը և նույնիսկ երիտասարդացնել ծերացած բջիջները: Այդ պատճառով ապագայում 80-ամյա տարիքը կարող է հավասարվել ներկայիս 50-ին:

Saxo Bank-ն ակնկալում է, որ խնդիրները, որոնց բախվում է Facebook-ը, ժամանակի ընթաքում միայն կխորանան: Վերլուծաբանները ընդգծում են, որ վերջին տարիներին երիտասարդները սկսել են լսել սոցցանցը. եթե 2012 թվականին պատանիների 94 տոկոսը գրանցված էր այնտեղ, ապա այսօր՝ միայն 27 տոկոսը:

Բանկից ենթադրություններ են անում նաև, որ 2022 թվականին համաշխարհային միությունը ստիպված կլինի ժամանակավորապես հրաժարվել էներգետիկ ոլորտում «կանաչ» հեղափոխություն անելուց:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն