Ստոկհոլմում սկսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ նախարարների հանդիպման շրջանակում։

Դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն ընթանում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։ Հանդիպման նախօրեին Լավրովն ասել է, որ մտադիր է արեւմտյան գործընկերների հետ քննարկել Կիևի գործողությունները Դոնբասում։ Բլինկենն ասել է, որ Լավրովի հետ շփումների ընթացքում Ռուսաստանին կոչ կանի «զինվորականներին դուրս բերել Ուկրաինայի սահմանից»։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն