Ռուսաստանը պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) աշխատանքի համար, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը շարունակում է խախտել Հելսինկիում ժամանակին համաձայնեցված սկզբունքները: Նա մշտապես միջամտում է այս կազմակերպության աշխատանքին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Շվեդիայում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Բլինկենի խոսքով, ի թիվս այլ բաների, Ռուսաստանը «պատասխանատու է այն բանի համար, որ ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամներն ամեն օր վտանգի են ենթարկվում Ուկրաինայում»։

Նա նաև մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմում մարդու իրավունքների խախտման մեջ։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն