Թեհրանը Վիեննայում լիակատար ծավալով միջուկային գործարքի վերականգնմանը նվիրված բանակցությունների կողմերին Է ներկայացրել համաձայնագրի նախագիծ երկու փաստաթղթերի տեսքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Ալի Բաղերին:

«Իրանը ներկայացրեց երկու թեմաների՝ անարդարացի պատժամիջոցների չեղարկման եւ միջուկային ծրագրի հարցերի  շուրջը նախնական տեքստի՝ իր տարբերակը»,- մեջբերում Է նրա խոսքը Tasnim գործակալությունը: Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգման հարցին նվիրված բանակցությունների յոթերորդ փուլն սկսվել Է նոյեմբերի 29-ին Վիեննայում այն բանից հետո, երբ դրանք դադարեցվել Էին Իրանում կայացած ընտրությունների պատճառով:

2021 թվականի ապրիլից մինչեւ հունիս տեղի ունեցած փուլերում ԳՀՀՊ-ի մասնակից երկրների եւ ԱՄՆ-ի բանագնացներին հաջողվել Է որոշել, թե Իրանի նկատմամբ ամերիկյան որ պատժամիջոցներն են ենթակա չեղարկման, եւ կազմել այն քայլերի ցանկը, որոնք Թեհրանը պետք Է անի՝ իր միջուկային պարտավորություններին վերադառնալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն