ԵՄ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին. Բորել
ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղրաաբաղին, մենք կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարը: Եվրամիությունը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին՝ ուղղված խաղաղության հաստատմանը»,- նշել է եվրոպացի գործիչը:
Tert.am