Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Չավուշօղլուն նշել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն արդյունավետ և խաղաղ ճանապարհով։

«Այսօր մենք խոսում ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների պատուհանի» մասին։ Մինսկի խմբի համանախագահները՝ այս խմբի մշտական անդամների հետ, կարող են միասին աշխատել՝ նպաստելու խաղաղության հաստատմանը»,- ասել է Չավուշօղլուն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն