Գերմանիայի կանցլերին կընտրեն դեկտեմբերի 8-ին
Գերմանիայում Բունդեսթագի նիստը, որի ժամանակ քվեարկության կդրվի նոր կանցլերի պաշտոնում Օլաֆ Շոլցի թեկնածության հարցը, կկայանա դեկտեմբերի 8-ին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Ակնկալվում է, որ նույն օրը տեղի կունենա նոր կառավարության երդմնակալությունը:
Շոլցը գլխավորում էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը, որն այս տարի հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Նրա կառավարությունում կլինեն նաև Ազատ դեմոկրատական կուսակցությունը և «կանաչները»:
Tert.am