Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ջանքերի համակարգումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանային խնդիրներում երկու երկրների ջանքերի համակարգումը, այդ թվում՝ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացումը։
Lragir.am