ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։

Այս մասին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նաև նշել է, որ հայտարարությունը, ի թիվս այլ բաների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն