Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունները կարտացոլեն սահմանին տիրող իրավիճակը, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը, գրում է Hindustan Times-ը։

«Մենք հասկացրեցինք, որ հարաբերությունների վիճակը կարտացոլի սահմանի վիճակը: Դուք չեք կարող ունենալ բարձր մակարդակի շփումներով սահման և շատ լավ  հարաբերություններ կյանքի մյուս ոլորտներում: Դա այդպես չի աշխատում: Դա անխուսափելիորեն կազդի մյուս բնագավառների վրա»,- ասել է Հնդկաստանի ԱԳՆ-ը։

Նա նշել է, որ «ակնկալիքները, որ մենք կարող ենք դա հանդուրժել և շարունակել ապրել, կարծում եմ, իրատեսական չեն»:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն