Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քատուղար Հերմինե Հարությունյանը նոր պաշտոն ունի։ Վարչապետի որոշմամբ նա նշանակվել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Հերմինե Հարությունյանի դիմումը`

1. Հերմինե Միրանի Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ28-23.2-Ղ2-2)՝ 12 ամիս փորձաշրջանով։

2. Հերմինե Միրանի Հարությունյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Արտաշեսի Սիմոնյանին։

3. Հերմինե Միրանի Հարությունյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն