Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին
Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին, ինչից հետո եվրոպացի մասնակիցները կվերադառնան իրենց երկրներ՝ կոնսուլտացիաների շարունակման համար:
Այդ մասն հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց։ «Եվրոպացիները ցանկանում են վերադառնալ իրենց մայրաքաղաքներ կոնսուլտացիաների համար… Մենք պատրաստ ենք մնալու Վիեննայում հետագա բանակցությունների համար»,- մեջբերում է գործակալությունն իրանցի պաշտոնյայի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am