Ֆրանսիան ԱՄԷ-ի հետ 80 Rafale տիպի կործանիչների մատակարարման պայմանագիր է ստորագրել
Ֆրանսիան ԱՄԷ-ի հետ 80 Rafale տիպի կործանիչների մատակարարման պայմանագիր է ստորագրել, գրում է Hurriyet-ը։
Ելիսեյան պալատից հայտնել են, որ 80 Rafale ինքնաթիռ և 12 ուղղաթիռ գնելու պայմանագիր են ստորագրել այցով ԱՄԷ-ում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահայանը։
Համաձայնագիրը երկու երկրների ռազմավարական գործընկերության արդյունք է, ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, Փարիզը կնքեց իր պատմության մեջ ինքնաթիռների վաճառքի ամենախոշոր պայմանագիրը։
Ավելի վաղ Ֆրանսիան 54 Rafale ինքնաթիռ է մատակարարել Եգիպտոսին, 36-ը՝ Քաթարին, 36-ը՝ Հնդկաստանին, գրում է թերթը։
Lragir.am