Բելառուսը պատժամիջոցներ կընդունի Արևմուտքի դեմ
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել է, որ Մինսկն առաջիկա օրերին կընդունի Արևմուտքի դեմ \ տնտեսական պատժամիջոցների փաթեթ, գրում է ԲելՏան։
«Մենք պատրաստել ենք և առաջիկա օրերին կներկայացնենք տնտեսական պատասխանների փաթեթ մեր երկրի դեմ ձեռնարկված սահմանափակող գործողություններին», – լրագրողներին ասել է Գոլովչենկոն ։
Ավելի վաղ ԱՄՆ, Կանադան և Մեծ Բրիտանիան հայտարարել են սահմանային և միգրանտների ճգնաժամի ֆոնին Բելառուսի ու նրա որոշ ներկայացուցիչների դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին։
Lragir.am