Լեհաստանի իշխանություններն ակնկալում են, որ Աֆղանստանից հարյուր հազարավոր միգրանտներ կհայտնվեն իրենց սահմանների մոտ։ Այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը։

«Մենք պատրաստ ենք նրան, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան կազմակերպված միգրացիոն նոր հոսքեր», – ասել է նա՝ ընդգծելով, որ, ըստ լեհ դիվանագետների և հետախուզության տվյալների, «դրանք կազմակերպված միգրացիոն հոսքեր են Աֆղանստանից»։

«Սա վտանգ է, որը կարող է ի հայտ գալ առաջիկա շաբաթներին, առաջիկա ամիսներին և մեծ մասշտաբով․ խոսքը գնում է հարյուր հազարավոր մարդկանց մասին»,- ասել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը։

Ըստ Մյուլերի՝ Վարշավան այս հեռանկարը դիտարկում է որպես կազմակերպված գործողություններ բելառուսական պետության և հանցավոր խմբավորումների կողմից, որոնց աջակցում է Ռուսաստանը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն