Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ օրը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում բանակցություններ է վարել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը։

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային իրավիճակի և գործընթացների, եռակողմ հայտարարությունների իրականացման համար ձեռնարկված քայլերի վերաբերյալ, քննարկել են Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցության, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնման, վերակառուցման և վերաինտեգրման գործընթացները»,- հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն