Միացյալ Նահանգները դեկտեմբերի 3-ին հարված է հասցրել Սիրիայում՝ ուղղված ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման բարձրաստիճան անդամի դեմ: Այս մասին Fox News հեռուստաալիքին ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կապիտան Բիլ Ուրբանը:

Նրա խոսքով՝ հարվածի նախնական վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ հնարավոր են զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում:

Ավիահարվածը հասցվել է MQ-9 անօդաչու թռչող սարքով:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն