Ավստրիայում ցույցեր են ընդդեմ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման
Մի քանի հազար մարդ Վիեննայում դեկտեմբերի 4-ին դուրս են եկել խաղաղ ցույցի՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ու սահմանափակումների: Ցույցի մասնակիցները պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ և հանդես են գալիս կամավորության սկզբունքով պատվաստվելու օգտին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ցուցարարների անվտանգությունը հսկելու գործում ներգրավված է շուրջ 1200 ոստիկան:
Ավստրիայում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառով, առողջապահական համակարգում փլուզումից խուսափելու նպատակով, նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 12-ը հայտարարվել է համազգային լոքդաուն բոլոր քաղաքացիների համար: Սահմանափակված է նաև բնակիչների տանից դուրս գալը:
168.am