Սակրավորները Էրդողանի հանրահավաքի ժամանակ պայթուցիկ սարք են ոչնչացրել
Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները շաբաթ օրը Սիիրթ քաղաքում ոչնչացրել են պայթուցիկ սարքը, որտեղ ընթանում էր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքը:
Այս մասին հայտնել է Cumhuriyet-ը։
Հեռահար կառավարմամբ ռումբ է հայտնաբերվել ոստիկանի մեքենայի տակ, որը ներգրավված է եղել հանրահավաքի ժամանակ անվտանգության ապահովման մեջ: Ինչպես ճշտել Է պարբերականը, սարքը հայտնաբերվել է «վերջին պահին» եւ ոչնչացվել է Էրդողանի ելույթից ոչ շատ առաջ:
Armeniatoday.news