Բայդենն ու Պուտինը տեսակապով կխոսեն դեկտեմբերի 7-ին. Reuters
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 7-ին փակ տեսազանգով քննարկում կանցկացնեն: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Նշվում է, որ Բայդենը մտադիր է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ղեկավարը ծրագրում է հայտարարել Ուկրաինայի հետ սահմանի մոտ ՌԴ-ի ռազմական ակտիվության, ինչպես նաեւ Վաշինգտոնի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին: Բայդենը նաեւ մտադիր է անդրադառնալ այլ հարցերի լայն շրջանակի։
Սպիտակ տանը այս տեղեկությունը հաստատելու ТАСС-ի խնդրանքին դեռ չեն պատասխանել:
Armeniatoday.news