ԱՀԿ-ն կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով մահերի վերաբերյալ տվյալներ դեռ չունի
Առողջապահութան համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով մահերի վերաբերյալ տվյալներ դեռ չունի: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիան Լինդմայերը:
«Ես առայժմ չեմ տեսել մահերի մասին գրանցումներ, որոնք կապված լինեն օմիկրոն շտամի հետ: Բայց մենք հավաքում ենք բոլոր տեղեկությունները, եւ դրանք ավելի շատ են լինելու, որովհետեւ ավելի շատ երկրներ են դա հսկում եւ մարդկանց թեստավորում:
Այնպես որ մեզ մոտ շատ ախտահարումներ կլինեն, ավելի շատ տեղեկատվություն, բայց, հուսով եմ՝ ոչ մահեր»,-ասել է նա: ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նոր շտամի մասին ավելի ստույգ տվյալները կհայտնվեն մի քանի շաբաթ անց: Նախնական ուսումնասիրություններն առայժմ խոսում են միայն այն մասին, որ օմիկրոնը կարող է ավելի վարակիչ լինել, քան COVID-19-ի նախորդ բոլոր տարատեսակները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
168.am