14 մարդ, այդ թվում՝ 13 խաղաղ բնակիչ, զոհվել է երկրի արևելքում՝ Նագալենդ նահանգում, Հնդկաստանի բանակի հատուկ գործողության ընթացքում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է 3-րդ բանակային կորպուսի մամուլի ծառայությունը։

«Ապստամբների հավանական տեղաշարժի մասին հավաստի հետախուզական տվյալների հիման վրա նախատեսվում էր գործողություն իրականացնել Նագալանդի Թիրու շրջանում: Մենք խորապես ցավում ենք այս միջադեպի և դրա հետևանքների համար: Մահվան պատճառները հետաքննվում են ամենաբարձր մակարդակով, և օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։

Բանակը նշել է, որ միջադեպի հետևանքով մի քանի զինվոր ծանր վիրավորվել է, իսկ մեկ զինծառայող ստացած վնասվածքներից մահացել է։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ բանակը դարանակալել է Նագալանդի արգելված Նացիոնալ-սոցիալիստական խորհրդի անդամներին, սակայն սխալմամբ կրակ է բացել պիկապ մեքենայի վրա, որով ածխահանքի տեղացի բանվորներն էին տուն վերադառնում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն