Գերմանիայի հարավ-արևմուտքում մեկշարժիչանի A62 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ճանապարհային կամրջի վրա և հարվածել բեռնատարի անիվներին։ Այս մասին հայտնել է Պիրմասենս քաղաքի ոստիկանության կապի բաժինը։

72-ամյա օդաչուն թռչում էր Ներքին Սաքսոնիա, երբ օդանավի շարժիչը հանկարծակի խափանվել է։

Տղամարդը որոշել է վայրէջք  կատարել և դրա համար ընտրել է Ռեյնլանդ-Պֆալցում գտնվող  Schwarzbachtalbrücke կամուրջը: 

Օդանավի վայրէջքի և բեռնատարի հետ բախման հետևանքով օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, բեռնատարի վարորդը չի տուժել։ Սակայն վթարի պատճառով ավտոճանապարհի երթևեկությունը ավելի քան վեց ժամով արգելափակվել է։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն