Մոսադի ղեկավարն Իրանի հարցով կմեկնի ԱՄՆ. նա Բայդենի վարչակազմին փորձելու է համոզել միջանկյալ գործարք չկնքել Թեհրանի հետ. Times of Israel
Իսրայելի հետախուզության՝ Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան պետք է կիրակի մեկնի Վաշինգտոն՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու Իրանի հարցը Times of Israel-ը:
Ուղևորությունը տեղի է ունենում պատժամիջոցների չեղարկման դիմաց 2015 թվականին Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների դադարեցումից մի քանի օր անց, երբ «ԱՄՆ-ից հայտնել են, որ իրանցիները լուրջ չեն համաձայնության հասնելու հարցում»:
Բարնեան կփորձի համոզել ԱՄՆ ղեկավարությանը ոչ թե ձգտել միջանկյալ գործարքի, որը թույլ կտա Իրանին վերադառնալ համաձայնագրին լիակատար կատարման, այլ փոխարենը ձգտել միջազգային աջակցություն ստանալ Թեհրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների համար:
Հետախուզության ղեկավարը շեշտելու է, որ եթե Իրանի հետ, այնուամենայնիվ, համաձայնություն ձեռք բերվի, Իսրայելը պարտավորված չի լինի դրանով և կշարունակի Իսլամական Հանրապետության միջուկային աշխատանքը խափանելու ջանքերը։
Բարնեայի այցը հաջորդում է նրա խոստմանն առ այն, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Նա նաև ասել էր, որ «Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև վատ գործարքը անտանելի կլինի Իսրայելի համար»:
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը շաբաթվա վերջին ևս կայցելի ԱՄՆ՝ Իրանի հարցով բանակցություններ անցկացնելու համար:
Tert.am