Թուրքիայում հայտարարել են այդ երկրից ԱԹՍ-ներ ձեռք բերելու հարցում որոշ երկրների շահագրգռվածության մասին
Եվրամիության և ՆԱՏՕ-ի մի շարք պետություններ հետաքրքրված են թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմամբ։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ հայտնել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում անցկացվող «Պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության գլոբալ ռազմավարություններ-2021» խորհրդաժողովում։
«Լեհաստանի կողմից թուրքական անօդաչուների ձեռքբերումը մեծ նշանակություն է տրվում, քանի որ դա առաջին դեպքն էր, երբ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկիրը զինանոցը համալրել է թուրքական արտադրության արտադրանքով։ Այս պահին Եվրամիության և ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրներ հետաքրքրվում են մեր արտադրանքի այս տեսակով»,- Anadolu գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքը, որը չի հստակեցնում, թե որ երկրների մասին է խոսքը: Չավուշօղլուի խոսքով՝ թուրքական անօդաչուները «փոխել են պատերազմներ վարելու ամբողջ գլոբալ ռազմավարությունը և ստեղծել ռազմական գրականության նոր պարադիգմ»։
Մինչդեռ շաբաթ ավելի վաղ Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիան Ուկրաինային վաճառել է զգալիորեն ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք, քան հայտնի էր նախկինում, իսկ ապագայում կարող են հետևել նաև նոր առաքումները: Թուրքական կառավարության և անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերության պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
Ուկրաինան Թուրքիայի հետ 2018-ին պայմանագիր է կնքել Bayraktar TB2 6 անօդաչուների և դրանց կառավարման երեք կայանների գնման վերաբերյալ: Մատակարարումներն ավարտվել են 2019 թվականի նոյեմբերին։ Պայմանագրի գումարը կազմել է 69 մլն դոլար։
Bayraktar TB2-ը թուրքական արտադրության հարվածային անօդաչու սարք է՝ 150 կմ գործողության շառավղով, մինչև 50 կգ քաշով: այն հագեցած է ավտոմատ թռիչքի և վայրէջքի համակարգով:
Armeniatoday.news