Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հունաստան կատարած այցի ժամանակ ներողություն է խնդրել Աստծուց և ուղղափառներից` կաթոլիկների թույլ տված սխալների համար։ Նա հայտարարել է, որ այդ գործողությունները ոչ մի կապ չունեն Հիսուսի ուսմունքի հետ, այլ հարստանալու ցանկության արդյունք են, հայտնում է Vatican News-ը։

Պոնտիֆիկոսը հիշել է կաթոլիկներին և ուղղափառ քրիստոնյաներին միավորող ընդհանուր արմատները, և այն տարաձայնությունները, որոնք ծագել են ավելի ուշ:

«Պատմությունն ունի իր կշիռը, և այսօր այստեղ ես նորից կարիք եմ զգում ներողության խնդրելու Աստծուց և եղբայրներից՝ բազմաթիվ կաթոլիկների սխալների համար»,- ասել է Հռոմի պապը և կոչ արել օգնել միմյանց, երկրպագել Աստծուն և ծառայել ուրիշներին։

Կաթոլիկների հովվապետը նաև «ամոթով» խոստովանել է, որ քրիստոնյաների միջև շփումը թուլացել է, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցու գործողությունների պատճառով, որոնք հեռու էին ավետարանական ուսմունքներից։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն